Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 135-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.06.15/16(429).1 Հոդ.182.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.05.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 մայիսի 2012 թ.

 թիվ 135-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/15-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հնարավորություն տալ երաշխիքային ֆոնդի կառավարչին կանխատեսել հնարավոր երաշխավորման դեպք ի հայտ գալու հավանականությունը և նվազեցնել իրացվելիության ռիսկի բացասական հետևանքները,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդի կառավարչին հաշվետվությունների տրամադրման կարգը և պայմանները» կանոնակարգ 10/15-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. մայիսի 21

Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մայիսի 15-ի

թիվ 135-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10/15

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է.

1) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդը կառավարող անձին հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) տրամադրման կարգը և պայմանները,

2) հաշվետվության ներկայացման ժամկետի խախտման դեպքում երաշխիքային ֆոնդի կառավարչի կողմից այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) տեղեկացման կարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Երաշխիքային ֆոնդը կառավարող անձ` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված երաշխիքային ֆոնդը կառավարող անձ,

2) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն Օրենքով կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվությունը (համաձայն Հավելված 1-ի) մասնակիցների ռեեստրը վարողը տրամադրում է երաշխիքային ֆոնդը կառավարող անձին Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով էքսել ֆորմատով՝ ֆոնդը կառավարող անձի կողմից նախօրոք ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ այդ համակարգի խափանման դեպքում` մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

5. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո տրամադրվող, սույն կանոնակարգով սահմանված ճշգրտված հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` սույն կանոնակարգի 4-րդ կետի համաձայն: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանի համար մի քանի ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին ճշգրտված հաշվետվությունը:

6. Եթե ներկայացվող հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի կրել, ապա անհրաժեշտ է ներկայացնել գրություն:

7. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ) երաշխիքային ֆոնդը կառավարող անձին է տրամադրում հաշվետվություն՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակային հաշվում առկա միջոցների վերաբերյալ:

9. Սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված հաշվետվության համար որպես հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետվությունը երաշխիքային ֆոնդը կառավարող անձին ներկայացման ամսվա 1-ին օրվանից 1 տարի կտրվածքով ընկած ժամանակաշրջանը: Հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված այն մասնակիցների (բացառությամբ արդեն կենսաթոշակ ստացող կամ ստացած մասնակիցների, այն մահացած մասնակիցների, որոնց համար մասնակիցների ռեեստրը վարողը շարունակում է վարել կենսաթոշակային հաշիվները մինչև փայերի ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը, և այն անձանց, որոնք իրենց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստացել են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը) վերաբերյալ տվյալները, որոնց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը՝ հաշվետու օրվա դրությամբ փոքր է տվյալ մասնակցի կատարած սոցիալական վճարների ամբողջ գումարի (ճշգրտված տարեկան գնաճով) 120%-ից:

10. Հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Հաշվետու օր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող օրվա ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով:

2) «Մասնակցի տարիքը» սյունակի «տարի» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող մասնակիցների տարիքը՝ ըստ յուրաքանչյուր տարիքի (61 տարեկան, 62 տարեկան, 63 տարեկան և այլն), իսկ «ամիսը» ենթասյունակում լրացվում է ամսվա թիվը, որի ընթացքում լրանում է մասնակցի համապատասխան տարիքը (հունվար ամսվա համար նշվում է 1, փետրվար ամսվա համար՝ 2, մարտ ամսվա համար՝ 3 և այլն): Ընդ որում, մասնակիցների տարիքները լրացվում են ըստ մասնակիցների տարիքները լրանալու հերթականության և աճման կարգի:

3) «Քանակը» սյունակում լրացվում է «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքին համապատասխանող մասնակիցների քանակը (օրինակ, մասնակիցների քանակը, որոնց 61 տարեկանը լրանում է հունվար ամսին կամ մասնակիցների քանակը, որոնց 63 տարեկանը լրանում է փետրվար ամսին և այլն):

4) «Սոցիալական վճարների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների ընդհանուր գումարը՝ ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:

5) «Սոցիալական վճարների համախառն մեծությունը (ճշգրտված տարեկան գնաճով)» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված սոցիալական վճարների ընդհանուր գումարը՝ ճշգրտված տարեկան գնաճով՝ ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:

6) «Կենսաթոշակային հաշվում առկա միջոցների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակցի պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը:

11. Հաշվետվությունը սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդը կառավարող անձին ներկայացնելու դեպքում երաշխիքային ֆոնդը կառավարող անձը հաշվետվության ներկայացման վերջնաժամկետին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով գրություն է ներկայացնում Կենտրոնական բանկ: Սույն կետը չի գործում, եթե երաշխիքային ֆոնդը կառավարող անձը Կենտրոնական բանկն է:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի

կողմից երաշխիքային ֆոնդը կառավարող անձին հաշվետվությունների

տրամադրման կարգը և պայմանները» կանոնակարգ 10/15-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը………………………………………………

Հաշվետու օր………………………………………………………………

Մասնակցի տարիքը

Քանակը

Սոցիալական վճարների համախառն մեծությունը

Սոցիալական վճարների համախառն մեծությունը (ճշգրտված տարեկան գնաճով)

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցների համախառն մեծությունը

Սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) և կուտակային հաշվում առկա միջոցների տարբերությունը (5-6)

տարի

ամիս

1

2

3

4

5

6

7

 Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ ≤Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 100%

             
             
             
             
             
             
             

Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 100%< Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ ≤Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110%

             
             
             
             
             
             
             

Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110%< Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ ≤Կատարած սոցիալական վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 120%

             
             
             
             
             
             
             

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 177-Ն)