ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2014 թվականի N 484-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի մայիսի 30-ին Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Մինսկի օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Հովիկ Աբրահամյանինը, Դավիթ Հարությունյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Սուսաննա Տոնոյանինը, Վալերի Մկրտումյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Կարեն Ճշմարիտյանինը, Հասմիկ Պողոսյանինը, Գագիկ Եգանյանինը, Տիգրան Աբրահամյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի մայիսի 30-ին՝ Երևան-Մինսկ-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 23-ի N 484-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՄԻՆՍԿ (ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ | |
|
| |
Դ. Հարությունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | |
|
| |
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
|
| |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար | |
|
| |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
|
| |
Գ. Եգանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ | |
|
| |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | |
|
| |
Ս. Տոնոյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ | |
|
| |
Վ. Ասոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար | |
|
| |
Վ. Մկրտումյան |
- ՀՀ վարչապետի օգնական | |
|
| |
Է. Հարությունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար | |
|
| |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
|
| |
Բ. Բարսեղյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող | |
|
| |
Տ. Աբրահամյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական | |
|
| |
Վ. Ասլանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ | |
|
| |
Ա. Շահինյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր | |
|
| |
Տ. Մեհրաբյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ | |
|
| |
Հ. Բաղդասարյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ) | |
|
| |
Տ. Բաբայան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ) | |
|
| |
Մ. Ղահրամանյան |
- «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) | |
|
| |
Ա. Մամիկոնյան |
- «Արմնյուզ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) | |
|
| |
Հ. Դիլանյան |
- Հանրային ռադիոյի լրագրող (համաձայնությամբ) | |
|
| |
Հ. Կիրակոսյան |
- «Թերթ.էյ-էմ» լրատվական կայքի լրագրող (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |