Գլխավոր տեղեկություն
Համար
N 746-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2014-28.03.2019)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.06/42(1055) Հոդ.703
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2014 թվականի N 746-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 18-Ն որոշման N 2 հավելվածի ձևի հարցաշարում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Հարցը» սյունակի 1-ին կետում «4» թիվը փոխարինել «2» թվով.

2) «Հարցը» սյունակի 2-րդ կետում «86» թիվը փոխարինել «90» թվով.

3) հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 32-րդ կետով.

 

«

32.

Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի վարչական սահմաններում շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի կողմից գործունեություն իրականացնելիս արդյո՞ք պահպանված են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությունները և չափանիշները`

       

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1229-Ն որոշում

32.1.

խաղատունը կամ շահումով խաղը կազմակերպված է միայն շինությունում (զբաղեցված է շինությունն ամբողջությամբ կամ այդ շինության առանձնացված մեկ միասնական մասը)

   

0.4

 

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1229-Ն որոշման հավելվածի 2-րդ կետ

32.2.

խաղատունը կամ շահումով խաղը կազմակերպված է միայն այն շինությունում, որն ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքներում` 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից

   

0.4

 

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետ

32.3.

ունի առնվազն խաղատան համար`

250 քառ. մետր, շահումով խաղի համար` 100 քառ. մետր ընդհանուր մակերես, իսկ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում` խաղատան համար` 200 քառ. մետր, շահումով խաղի համար` 80 քառ. մետր ընդհանուր մակերես, և այդ տարածքի առնվազն 50 տոկոսը և առավելագույնը 70 տոկոսն զբաղեցնում է խաղասրահը, իսկ մնացած տարածքում ապահովված են առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը

   

0.4

 

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետ

32.4.

նախասրահը գտնվում է շինության հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը և նրանց մասին տվյալների մուտքագրումը տվյալների շտեմարան` բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ

   

0.4

 

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետ

32.5.

խաղատունը կազմակերպված է հյուրանոցներում, մոթելներում, որոնք իրենց չափանիշներով բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին»

N 946-Ն որոշմամբ առնվազն 4-աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջները և չափանիշները։

   

0.4

 

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1229-Ն որոշման հավելվածի 4-րդ կետ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 1

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան