Գլխավոր տեղեկություն
Համար
N 240-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.05.2014-20.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2011 թվականի N 240-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև փոխգործակցությունը համակարգելու, կանոնակարգելու և միասնական վերահսկողություն սահմանելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 25
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
 մարտի 25-ի N 240-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 

 

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ 

 

Վ. Պողոսյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ 

 

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ 

 

Ս.Բաղդասարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության 
  ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
  (հանձնաժողովի նախագահի տեղակալ) 

 

Ա. Վանյան

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար 

 

Գ. Կոստանդյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

 

Հ. Եմիշյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ 

 

Գ. Պողոսյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 
 աշխատակազմի արտակարգ իրավիճակների 
 քաղաքականության ծրագրերի վարչության պետ 

 

Խ. Սարգսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Գևորգյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) 

(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա, 14.03.14 N 185-Ա, 22.05.14 N 470-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան