ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2014 թվականի N 180-Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.04.14 N 300-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2014 թվականի ապրիլի 2-4-ը գործուղել Բուխարեստ (Ռումինիա)՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) եվրոպական տարածաշրջանային 29-րդ համաժողովին և ՊԳԿ-ի գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 11.04.14 N 300-Ա)
2. Ա. Հարությունյանի և Ա. Պետրոսյանի` Բուխարեստ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 11.04.14 N 300-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի և Ա. Պետրոսյանի՝ Բուխարեստ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
(3-րդ կետը փոփ. 11.04.14 N 300-Ա)
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Հարությունյանի՝ Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
(4-րդ կետը խմբ. 11.04.14 N 300-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 14 Երևան |