Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2015-01.01.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.23/40(1053) Հոդ. 178.6
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.05.2014
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314248

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 մայիսի 2014 թ.

թիվ 24-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» Ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի մայիսի 19

թիվ 24-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20    թ.

 ՁԵՎ 65-ավիա(տարեկան)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը

 

Ներկայացնում է___________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)

 

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

 I__I__I__I__I__I__I__I__I

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Ցուցանիշ

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /111 և 112 տողերի գումարը/ - ընդամենը

110

հազար դրամ

 

այդ թվում`

 միջազգային հաղորդակցությամբ

111

-‘’-

 

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ

111.1

-‘’-

 

ներհանրապետական հաղորդակցությամբ

112

-‘’-

 

Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր

120

-‘’-

 

Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /131 և 132 տողերի գումարը/ - ընդամենը

130

-‘’-

 

այդ թվում`

 միջազգային հաղորդակցությամբ

131

-‘’-

 

Ա

Բ

Գ

1

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ

131.1

-‘’-

 

ներհանրապետական հաղորդակցությամբ

132

-‘’-

 

130 տողից - ուղեբեռի և բեռի /առանց փոստի/ փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)

133

-‘’-

 

Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ կապված ծախսերը

140

-‘’-

 

Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը

150

-‘’-

 

Փոխադրվել են ուղևորներ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /161 և 162 տողերի գումարը/ - ընդամենը

160

հազար մարդ

 

այդ թվում`

 միջազգային հաղորդակցությամբ

161

-‘’-

 

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ

161.1

-‘’-

 

ներհանրապետական հաղորդակցությամբ

162

-‘’-

 

Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և փոստ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /171 և 172 տողերի գումարը/ - ընդամենը

170

հազար
տոննա

 

այդ թվում`

միջազգային հաղորդակցությամբ

171

-‘’-

 

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ

171.1

-‘’-

 

ներհանրապետական հաղորդակցությամբ

172

-‘’-

 

Ավիացիոն վառելիքի /նավթի/ փաստացի ծախսը

180

հազար տոննա

 

որից` միջազգային երթուղիներում

180.1

-‘’-

 

Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը

190

տոկոս

 

Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը

200

-‘’-

 

 

Ղեկավար

______________   _________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ)

________________   ___________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

 

« _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի մայիսի 19

թիվ 24-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ՁԵՎ 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:

6. Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

7. Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 130) հավասար է միջազգային (տող 131), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 131.1) և ներհանրապետական (տող 132) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

8. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 150) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլ աղբյուրներից ստացված հասույթները:

9. Փոխադրվել են ուղևորներ (160) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:

10. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (180) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 180.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:

11. Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 190) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:

12. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և տնտեսական բեռնաշրջանառության հարաբերակցությամբ: