Գլխավոր տեղեկություն
Համար
N 594-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.16/38(1051) Հոդ.512
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2014

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2014 թվականի N 594-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1192-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հետախուզվող տրանսպորտային միջոցների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քրեական գործով վարույթի ընթացքում տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի որոշումը:».

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն և ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար:».

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ինֆորմացիոն կենտրոնը քարտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է քարտադարան:».

5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հիմքերն են`

1) հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը.

2) քրեական գործի վարույթի կարճումից հետո դրա արխիվային պահպանման ժամկետը լրանալը.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի վաղեմության ժամկետի լրանալուց հետո 10 տարի անցնելը, բայց ոչ շուտ, քան քրեական գործի արխիվային պահպանման ժամկետը լրանալը:».

 6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված հիմքի առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար` նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:».

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանում է քրեական հետապնդման մարմնի գրության հիման վրա, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հիմքերի առկայության դեպքում` ինքնուրույն:».

8) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և արխիվացվում են արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով.

«15. Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ֆիզիկական և իրավաբանական անձինք քարտադարանից կարող են ստանալ իրենց պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ առկա տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների, իրավաբանական անձանց գրությունները կամ ֆիզիկական անձանց դիմումները ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները և դրանց պատասխանները ձևակերպվում են գրությամբ: Քարտադարանից անմիջականորեն տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հարցումներին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Հարցումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալներն էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Քարտադարանի ավտոմատացված համակարգից էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

18. Հետախուզվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ քարտադարանում առկա` սույն կարգի N 1 ձևի քարտի 4-17-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:».

10) N 2 ձևի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

 

06

տրակտորներ և ինքնագնաց մեքենաներ

»:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետից բխող հրամանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան