Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-345
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.1994-01.01.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ՄԵԿ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԸՆԿՆՈՂ ՍՊԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

1. 1994 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքում մեկ աշխատողին ընկնող սպառմանն ուղղված միջոցների առավելագույն մեծություն սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի նվազագույն չափի տասնապատիկը:

2. Սահմանել, որ սպառմանն ուղղված միջոցների առավելագույն մեծությունը գերազանցող գումարն ավելացվում է ձեռնարկությունների և կազմակերպությունների փաստացի շահույթին և հարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքում մեկ աշխատողին ընկնող սպառմանն ուղղված միջոցների չափի մասին» հրամանագիրը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան 

11 հուլիսի 1994 թ.

ՆՀ-345