Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.16/37(1050) Հոդ.500.10
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2014 թվականի N 562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«պետաիրավական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 178».

2) հավելվածից հանել «պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 33» տողը.

3) հավելվածի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի N 92 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետից հանել «(0600) տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով» բառերը.

 4) հավելվածի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի N 95 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետից հանել «տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով» բառերը.

5) հավելվածի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի N 165 պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 1-ին ենթակետը «տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)» բառերից հետո լրացնել «կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով» բառերով.

6) հավելվածի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի N 124 պաշտոնի անձնագրի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Բաժնի գլխավոր մասնագետը`

ա. աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով` սահմանված կարգի համաձայն իրականացնում է հսկողություն Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների‚ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրությունների, աշխատակազմի ղեկավար-նախարարի հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման նկատմամբ,

բ. համակարգի միջոցով հսկողությունից հանում է կատարված հանձնարարականները,

գ. սահմանված ժամկետում նախապատրաստում է տեղեկանք տվյալ եռամսյակում կատարված, չկատարված և ուժը կորցրած հանձնարարականների մասին,

դ. սահմանված ժամկետում նախապատրաստում է տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերի և գերակա խնդիրների կատարման մասին,

ե. բաժնի վարիչի հանձնարարությամբ` նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ,

զ. բաժնի վարիչի հանձնարարությամբ` մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը,

է. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի վարիչի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,

ը. բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ վարչության աշխատանքներում մասնագետների, փորձագետների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ,

թ. բաժնի վարիչին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,

ժ. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։».

7) հավելվածի ընդհանուր բաժնի առաջատար մասնագետի N 125 պաշտոնի անձնագրի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Բաժնի առաջատար մասնագետը`

1) էլեկտրոնային հաշվիչ համակարգում գրանցում է աշխատակազմում ստացված պաշտոնական փաստաթղթերը և դրանք փոխանցում բաժնի վարիչին.

2) էլեկտրոնային փոստի միջոցով կատարում է ելից փաստաթղթերի գրանցում և դրանք առաքում է հասցեատերերին.

3) թարգմանում և մուտքագրում է օտարերկրյա և ԱՊՀ անդամ պետություններից ստացված փաստաթղթերը.

4) գրանցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ և աշխատակազմում կայացած այլ խորհրդակցությունների արձանագրությունները.

5) հասցեատերերին տրամադրում է իրենց գրությունների շարժի և կատարման ընթացքի, իսկ աշխատակազմի աշխատողներին` աշխատակազմում ստացված փաստաթղթերի մասին տեղեկատվություն.

6) տարեկան մեկ անգամ կատարում է գործերի ու թղթապանակների հաշվառում, գրանցում և արխիվացում.

7) բաժնի վարիչի հանձնարարությամբ` մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

8) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականությունները` բաժնի վարիչին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր.

9) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

10) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։»։

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 20

Երևան