Գլխավոր տեղեկություն
Համար
N 424-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2014 թվականի N 424-Ա

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2014 թվականի մայիսի 14-16-ը գործուղել Աշխաբադ (Թուրքմենստան)՝ «Մահտումկուլի Ֆրագի և համամարդկային մշակութային արժեքներ» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար։

2. Հասմիկ Պողոսյանի` Աշխաբադ գործուղման օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:

3. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Պողոսյանի՝ Աշխաբադ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու կեցության ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխաբադ գործուղման արդյուքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 14

Երևան