«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հունիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014232
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մայիսի 2014 թ. |
թիվ 129-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամի նկարագրությունը և էսքիզները՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հուշադրամը շրջանառության մեջ դնել 2014 թվականի հունիսի 30-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. մայիսի 26 Երևան |
|
Հավելված Հաստատված էՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի մայիսի 20-ի թիվ 129-Ն որոշմամբ |
«2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է` «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է:
Տեխնիկական չափանիշները |
|
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը և հարգը | արծաթ 9250 |
Քաշը | 20,0 գ |
Տրամագիծը | 38,60 մմ |
Որակը | պրուֆ |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տպաքանակը | մինչև 5000 հատ |
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:
«2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|