Գլխավոր տեղեկություն
Համար
N 556-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2014-07.03.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.06.16/14(493) Հոդ.460
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2014 թվականի N 556-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին` կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկերի համար մշակված հատուկ վարկային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 10,141.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 29-ի N 556-Ն որոշման

 

 Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.22 աղյուսակում կատարվող լրացումները

Չափորոշիչներ

Ոչ Ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
Աջակցություն զինվորականներին
Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագրի համաֆինանսավորում

1069

ԾՏ07

Շահառուների քանակը

Սուբսիդավորում ստացող վարկառուների քանակը

992

992

992

0

0

0

Գումարը (հազ. դրամ)

 

x

x

x

10,141.6

10,141.6

10,141.6

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

   

միանվագ

0

0

0

Շահառուների ընտրության չափանիշները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագրի շրջանկում վարկ ստացած անձ
(ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 590-Ն որոշում)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության համակարգում և ոստիկանությունում ծառայողներին սպառողական մատչելի վարկերի տրամադրման աջակցում

Վերջնական արդյունքի նկարագրություն
Պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության համակարգում և ոստիկանությունում ծառայողների կենսամակարդակի բարձրացում

 Աղյուսակ N 2

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասով կատարվող լրացումները

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2014 թ. բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

(հազ. դրամ)

1069

   

Ծրագիրը

 
     

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիր

10,141.6

Ծրագրի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագրի համաֆինանսավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության համակարգում և ոստիկանությունում ծառայողների կենսամակարդակի բարձրացում

   

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 

ԾՏ07

 

Պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության համակարգում և ոստիկանությունում ծառայողներին սպառողական մատչելի վարկերի տրամադրման աջակցում

10,141.6

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Կենցաղային տեխնիկայի ձեռքբերման նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի համաֆինանսավորում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ ֆինանսների նախարարությունը

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2014, N 1532-Ն 07.03.2015, N 556-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան