Գլխավոր տեղեկություն
Համար
N 553-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.11/30(1043) Հոդ.458
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2014 թվականի N 553-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող վարչական մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 26,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հայտարարելու:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 22-ի N 553-Ն որոշման

 

 Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ : Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումները

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

   
 

Վարչական օբյեկտի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ

1062

ԱԾ02

Նկարագրությունը

   

Կառույցի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման՝ միջնորմների, հատակների, շահագործման համար ոչ պիտանի կենտրոնական աստիճանավանդակի, տանիքի վերակառուցման, գոյություն ունեցող պատուհանների և դռների փոխարինման, ներքին և արտաքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, տեխնիկական անվտանգության /ազդանշանային/ ու տեսահսկման, ջրահեռացման արդի համակարգերի կառուցման, ներքին և արտաքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

Քանակական

           

X

Որակական

           

X

Ժամկետայնության

           

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

26,800.0

26,800.0

26,800.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1062 ՀՀ հատուկ քննչական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագիրը կնպաստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունների վարչական օբյեկտի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

 Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Բաժին 2

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

 (բաժինը/խումբը /դասը)

2014 թ. բյուջե (հազ. դրամ)

1062

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

ՀՀ հատուկ քննչական ծառայություններ

26,800.0

 Ծրագրի նկարագրությունը

Կառույցի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման՝ միջնորմների, հատակների, շահագործման համար ոչ պիտանի կենտրոնական աստիճանավանդակի, տանիքի վերակառուցման, գոյություն ունեցող պատուհանների և դռների փոխարինման, ներքին և արտաքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, տեխնիկական անվտանգության /ազդանշանային/ ու տեսահսկման, ջրահեռացման արդի համակարգերի կառուցման, ներքին և արտաքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունների վարչական օբյեկտի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ 02

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունների վարչական օբյեկտի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ծառայութուններ

26,800.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Կառույցի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման՝ միջնորմների, հատակների, շահագործման համար ոչ պիտանի կենտրոնական աստիճանավանդակի, տանիքի վերակառուցման, գոյություն ունեցող պատուհանների և դռների փոխարինման, ներքին և արտաքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, կոյուղու, էլ.մատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, տեխնիկական անվտանգության /ազդանշանային/ ու տեսահսկման, ջրահեռացման արդի համակարգերի կառուցման, ներքին և արտաքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 22-ի N 553-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափման միավորը

Միավորի գինը

Քանակը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 26,800.0

 Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 26,800.0

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

 26,800.0

71242000

Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

ԲԸԱՀ

դրամ

26800000

1

 26,800.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան