Գլխավոր տեղեկություն
Համար
N 734-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.06/42(1055) Հոդ.696
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 734-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 928-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի մարտի 28-ին ԱՊՀ մասնակից պետությունների կողմից Մոսկվայում ստորագրված «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմին նշանակելու մասին» N 928-Ն որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 25

Երևան