Գլխավոր տեղեկություն
Համար
N 685-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.01/17(496) Հոդ.691
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2014 թվականի N 685-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հուլիսի 24-ի N 685-Ն

որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2010 թ.

մայիսի 6-ի N 322-Ն

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին

տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի

արտաքին կապերի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական

ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

 

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

 

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող

 

«Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

 

ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող

 

«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

 

«Հանուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ

(համաձայնությամբ)

 

«Շրջակա միջավայրի իրավական պահպանություն» հասարակական կենտրոնի

նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային

հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ»

ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի

բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության

պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան