ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2014 թվականի N 362-Ա
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու, խաղողագործական տնտեսություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, գինու համալսարան այցելելու, Ֆրանսիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Ռոն Ալպեր շրջանի ղեկավարի, Ֆրանսիական զարգացման գործակալության և գյուղատնտեսության բնագավառի գործատուների միության ղեկավարների հետ հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Ս. Կարապետյանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանի՝ 2014 թվականի ապրիլի 22-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|