ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.
1. 1994 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 176 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 194 դրամ:
Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների համար կիրառել 1,6 գործակիցը, այն համապատասխանաբար տարածելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա:
Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,05 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,15 դրամ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,38 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 1,15 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,25 դրամ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 1,52 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների` սույն հրամանագրին համապատասխան ինդեքսավորված չափերին սահմանել հավելում, ավելացնելով այն աշխատավարձերի և կենսաթոշակների չափերին` համաձայն սույն հրամանագրին կից հավելվածի:
3. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ամենամսյա փոխհատուցման այլ գումարների չափերին սահմանել 80 դրամ հավելում:
4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում` տարիքային աշխատանքային կենսաթոշակների և հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ինչպես նաև ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների չափերը, դրանց տրվող հավելումները որոշվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 194 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:
5. Զինծառայողների կենսաթոշակների, դրանց տրվող հավելումների, ինչպես նաև զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերը որոշվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` նվազագույն աշխատավարձի չափին ավելացնելով 194 դրամ հավելում` ստացված գումարն ընդունելով որպես հաշվարկման հիմք:
6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`
ա) ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն 444 դրամ.
բ) մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն 370 դրամ:
7. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 110 դրամ հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:
8. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 296 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 333 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 222 դրամ, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների սովորողների կրթաթոշակի չափը` 185 դրամ:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 370 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 500 դրամ, իսկ դոկտորանտներինը` 700 դրամ:
9. Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 148 դրամի չափով` ուսումնական հաստատությունների հաշվին:
10. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափը սահմանել 148 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 163 դրամ:
11. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 185 դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել 203 դրամ:
12. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 148 դրամ:
13. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ` ամսական 148 դրամի չափով:
14. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 148 դրամ:
15. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 700 դրամ:
16. Նպաստառու գործազուրկների նպաստների չափերին սահմանել 194 դրամ հավելում:
17. Ձեռնարկություններում և ոչ բյուջետային հիմնարկներում, կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) աշխատավարձի նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:
18. 1994 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» հրամանագրի 1-ին, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
31 մարտի 1994 թ. ՆՀ-283 |
Հավելված
Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տրվող կենսաթոշակների և զինծառայողների կենսաթոշակների ինդեքսավորված չափերին սահմանվող հավելումները
Նախկին աշխատավարձի |
Ինդեքսավորված |
Հավելման չափը (դրամ) |
Ընդամենը` |
1 |
2 |
3 |
4 |
110 |
176 |
194 |
370 |
121 |
193,6 |
189,4 |
383 |
132 |
211,2 |
184,8 |
396 |
143 |
228,8 |
180,2 |
409 |
154 |
246,4 |
175,6 |
422 |
165 |
264 |
171 |
435 |
176 |
281,6 |
166,4 |
448 |
187 |
299,2 |
161,8 |
461 |
198 |
316,8 |
157,2 |
474 |
209 |
334,4 |
152,6 |
487 |
220 |
352 |
148 |
500 |
231 |
369,6 |
143,4 |
513 |
242 |
387,2 |
138,8 |
526 |
253 |
404,8 |
134,2 |
539 |
264 |
422,4 |
129,6 |
552 |
275 |
440 |
125 |
565 |
286 |
457,6 |
120,4 |
578 |
297 |
475,2 |
115,8 |
591 |
306 |
492,8 |
111,2 |
604 |
319 |
510,4 |
106,6 |
617 |
330 |
526 |
102 |
630 |
341 |
545, |
6 97,4 |
643 |
352 |
563,2 |
92,8 |
656 |
363 |
580,8 |
88,2 |
669 |
374 |
598,4 |
83,6 |
682 |
385 |
616 |
79 |
695 |
396 |
633,6 |
74,4 |
708 |
407 |
651,2 |
69,8 |
721 |
418 |
668,8 |
65,2 |
734 |
429 |
686,4 |
60,6 |
747 |
440 |
704 |
56 |
760 |
451 |
721,6 |
50,4 |
772 |
462 |
739,2 |
44,8 |
784 |
473 |
756,8 |
39,2 |
796 |
484 |
774,4 |
33,6 |
808 |
495 |
792 |
28 |
820 |
506 |
809,6 |
22,4 |
832 |
517 |
827,2 |
16,8 |
844 |
528 |
844,8 |
11,2 |
856 |
539 |
362,4 |
5,6 |
868 |
550 |
880 |
- |
880 |
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
Այն դեպքում, երբ աշխատավարձի կամ կենսաթոշակների նախկին չափը չի համընկնում աղյուսակի առաջին սյունակում բերված թվային մեծությանը, ապա հիմք է ընդունվում նույն սյունակում բերված ավելի մոտ թվային մեծությունը, իսկ հավասար շեղման դեպքում` ավելի բարձր թվային մեծությունը: