Գլխավոր տեղեկություն
Համար
N 540-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.04/29(1042) Հոդ.444
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2014 թվականի N 540-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «2007 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1896-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տեղեկատվական բազաներում ամրագրված անհատական տվյալների փոխանակման կարգը հաստատելու մասին» N 362-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 255-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «2009 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 39-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների վերադարձման սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը հաստատելու մասին» N 723-Ն որոշումը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «2011 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին» N 17-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «2012 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին» N 1861-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների նշանակման և վճարման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 110-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1864-Ն որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «2013 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին» N 1-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 23

Երևան