ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2014 թվականի N 352-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԻՐԿՈՒՏՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հունիսի 4-6-ը Իրկուտսկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և 2014 թվականի հունիսի 2-7-ը` փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Իրկուտսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կ. Հակոբյանինը, Մ. Թոռչյանինը և Կ. Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Օ. Աբրահամյանինը, Ս. Պ. Աբրահամյանինը և Ա. Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել պատվիրակության` Իրկուտսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2014 թ. ապրիլի 25-ի N 352-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԻՐԿՈՒՏՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզաբեկյան | -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար) |
Ա. Ղևոնդյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ) |
Ս. Պ. Աբրահամյան | -ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2014 թ. ապրիլի 25-ի N 352-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԻՐԿՈՒՏՍԿ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ
Ս. Օ. Աբրահամյան | -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար) |
Կ. Հակոբյան | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Մ. Թոռչյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ |
Դ. Վիրաբյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչի պաշտոնակատար |
Կ. Կրիտյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման հատուկ վարչության ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
Ա. Ալմազյան | -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |