ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-465 -19.03.2014-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
2. |
ա) Անշարժ գույքի հարկի մասին |
Կ-469 -21.03.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
բ) Փոխադրամիջոցների գույքահարկի մասին |
Կ-4691 -21.03.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
գ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-4692 -21.03.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
դ) «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-4693 -21.03.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
ե) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-4694 -21.03.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
3. |
«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-471 -24.03.2014-ԱՄ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
4. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-477 -28.03.2014-ՊԻ-010/0 Հեղինակներ` Արտակ Սարգսյան, Էդմոն Մարուքյան | |
5. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Պ-479 -28.03.2014-ՊԻ-010/0 Հեղինակներ` Արտակ Սարգսյան, Արթուր Ստեփանյան | |
6. |
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-083 -14.09.2012-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
բ) Հայաստանի Հանրապետու- թյան վարչական դատավա- րության օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կ-0831 -14.09.2012-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-0832 -14.09.2012-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
7. |
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք |
Կ-084 -14.09.2012, 29.11.2013 -ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
8. |
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-451 -28.02.2014-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
9. |
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-463 -14.03.2014, 16.05.2014 -ՄԻ-010/0 Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Հայկ Բաբուխանյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Աճեմյան |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |||
1. |
ա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-087 -19.09.2012-ՊԻ-010/0 Հեղինակներ` Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան | ||
բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-0871 -19.09.2012-ՊԻ-010/0 Հեղինակներ` Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան | |||
գ) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-0872 -19.09.2012-ՊԻ-010/0 Հեղինակներ` Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան | |||
2. |
ա) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-499 -23.04.2014-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
բ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-4991 -23.04.2014-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |||
3. |
«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին |
Պ-525 -16.05.2014-ՏՀ-011/0 Հեղինակ` Խոսրով Հարությունյան | ||
4. |
ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին |
Կ-529 -19.05.2014-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | ||
5. |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նշանակում |
|||
6. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
|||
1. |
2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր |
Ն-526 -16.05.2014-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ | ||
2. |
2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր |
Ն-527 -16.05.2014-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ | ||
3. |
2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագիրը դրա կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև կիրառելու մասին» արձանագրություն |
Ն-528 -16.05.2014-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
Հայաստանի Հանրապետության |
Գ. Սահակյան |
19 մայիսի 2014 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-114-Ն |