ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում`
1) 46.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«46.3 Իրավաբանական վարչությունը`
1) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի, անհրաժեշտության դեպքում նաև երկրորդ ընթերցման ներկայացված նախագծերի մասնագիտական (իրավաբանական) փորձաքննությունը և համապատասխան եզրակացությունների պատրաստումը.
2) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է իր եզրակացությունները և պատգամավորներին տրամադրում է փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան խորհրդատվություն.
3) Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովների նախագահներին և պատգամավորներին ապահովում է իրավական խորհրդատվությամբ.
4) համագործակցում է այլ երկրների խորհրդարանների համապատասխան կառույցների, գիտական և այլ կազմակերպությունների հետ.
5) ՀՀ օրենքները և Ազգային ժողովի որոշումները ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկելիս Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է վեճի առնչությամբ պատասխանների, բացատրությունների, հայտարարությունների և իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծեր.
6) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության դատարաններում Ազգային ժողովի կամ Աշխատակազմի շահերի պաշտպանությանն առնչվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծեր.
7) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում և նախապատրաստում է Ազգային ժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունների, նամակների, առաջարկությունների պատասխանների նախագծեր.
8) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Աշխատակազմի գործունեության հետ կապված իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև առաջադրված հարցերի վերաբերյալ տրամադրում է իրավական խորհրդատվություն.
9) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրական կարգավորում պահանջող ոլորտների և հարցերի վերաբերյալ:
46.3.1 Տնտեսագիտական վարչությունը`
1) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող սոցիալ-տնտեսական (անհրաժեշտության դեպքում` նաև այլ ոլորտների) օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի, անհրաժեշտության դեպքում նաև երկրորդ ընթերցման ներկայացված նախագծերի մասնագիտական (տնտեսագիտական) փորձաքննությունը և համապատասխան եզրակացությունների պատրաստումը.
2) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է իր եզրակացությունները և պատգամավորներին տրամադրում է փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան խորհրդատվություն.
3) իրականացնում է Ազգային ժողովի նախագահին ներկայացվող տնտեսական, ֆինանսավարկային, բյուջետային, սոցիալական, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության, ընդերքի օգտագործման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող հայեցակարգերի և ծրագրային այլ փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը.
4) պատրաստում և ներկայացնում է տեղեկանքներ ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների, ինչպես նաև գործառութային անկախությամբ օժտված ՀՀ պետական մարմինների գործունեության ծրագրերի և հաշվետվությունների վերաբերյալ.
5) Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովների նախագահներին և պատգամավորներին ապահովում է մասնագիտական խորհրդատվությամբ.
6) համագործակցում է այլ երկրների խորհրդարանների համապատասխան կառույցների, գիտական և այլ կազմակերպությունների հետ.
7) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրական կարգավորում պահանջող ոլորտների և հարցերի վերաբերյալ:»:
2. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12. Իրավաբանական վարչություն (իրավական փորձաքննության բաժին, իրավախորհրդատվական բաժին)
12.1 Տնտեսագիտական վարչություն (տնտեսական փորձաքննության բաժին, սոցիալական փորձաքննության բաժին)»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գ. Սահակյան | |
ՆՈ-018-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|