Գլխավոր տեղեկություն
Համար
N 16
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.04.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 28 ապրիլի 2016 թվականի N 16

 

40. «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 1. Հավանություն տալ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ցանկին՝ համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին և համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

1) առաջարկել «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ տվյալ ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով փոխանցել ջրամատակարար ընկերություններին.

 2) առաջարկել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ տվյալ ընկերության սպասարկման տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով փոխանցել Հաաստաի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին.

3) առաջարկել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ սահմանված կարգով այդ ընկերություններում տվյալ համայնքների կողմից տնօրինվող բաժնետոմսերը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը.

4) առաջարկել համայնքների ղեկավարներին՝ հողահատկացման հիմքերը պահպանված չլինելու դեպքում սահմանված կարգով կատարել հողահատկացումներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի նիստի N  16
արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԵրԵՎան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» ԵՎ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ԵՎ պահպանվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների

NN ը/կ

Միջոցառումը

Պատասխանատու մարմինը

Ժամկետները

Անհրաժեշտ իրավական ակտերը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1.

Համայնքների ավագանիների կողմից որոշումների ընդունում՝ «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը ջրամատակարար ընկերություններին օտարելու (նվիրատվությամբ փոխանցելու) վերաբերյալ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն,

ՀՀ մարզպետարաններ,

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,

ջրամատակարար ընկերություններ (համաձայնությամբ)

2016 թ. ապրիլ-մայիս

ՀՀ կառավարության որոշման ընդունում՝ գույքը փոխանցելու վերաբերյալ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

Համայնքների ավագանիների կողմից որոշումների ընդունում՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը պետությանը՝ ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին նվիրատվությամբ փոխանցելու վերաբերյալ

ՀՀ տարածաքային կառավարման և զարգացման նախարարություն,

ՀՀ մարզպետարաններ,

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2016 թ. ապրիլ-մայիս

ՀՀ կառավարության որոշման ընդունում՝ գույքն ընդունելու վերաբերյալ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

Համայնքների ավագանիների կողմից որոշումների ընդունում՝ իրենց կողմից «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում տնօրինվող բաժնետոմսերը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու վերաբերյալ

ՀՀ տարածաքային կառավարման և զարգացման նախարարություն,

ՀՀ մարզպետարաններ,

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2016 թ. ապրիլ-մայիս

ՀՀ կառավարության որոշման ընդունում՝ բաժնետոմսերն ընդունելու վերաբերյալ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների ակտիվների գույքագրման նպատակով ապահովել չհաշվառված գույքի փոխանցում՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի մասով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, իսկ մնացած գույքը՝ համապատասխան ընկերություններին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,

ՀՀ տարածաքային կառավարման և զարգացման նախարարություն,

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ),

ջրամատակարար ընկերություններ,

սնանկ ճանաչված «Երևանի ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարիչներ(համաձայնությամբ)

2016 թ. ապրիլ-մայիս

ՀՀ կառավարության որոշման ընդունում

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների ակտիվների գույքագրման նպատակով ապահովել սնանկ ճանաչված «Երևանի ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների հաշվեկշիռներում առկա և ջրամատակարար ընկերությունների կողմից շահագործվող գույքի փոխանցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ),

«Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարիչ(համաձայնությամբ)

2016 թ. ապրիլ-մայիս

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

Ընկերություններին փոխանցված գույքի վերագնահատում և ներառում հաշվեկշիռներում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,

ջրամատակարար ընկերություններ,

գույքային իրավունքների գրանցման և վերագնահատման խորհրդատու(համաձայնությամբ)

2016 թ.
մայիս-հունիս

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

7.

Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով մինչև 375 գույքային օբյեկտների կազմում՝ ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի («Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի մասով) և «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքների

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,

ջրամատակարար ընկերություններ,

գույքային իրավունքների գրանցման և վերագնահատման խորհրդատու(համաձայնությամբ)

2016 թ.
ապրիլ-մայիս

Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

8.

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,

ջրամատակարար ընկերություններ,

գույքային իրավունքների գրանցման և վերագնահատման խորհրդատու(համաձայնությամբ)

2016 թ. հուլիս

 

ՀՀ պետական բյուջե

9.

«Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գույքի փոխանցում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե` միաժամանակ մինչև 31․12․2016 թվ․ գույքի անհատույց օգտագործման իրավունք տրամադրելով համապատասխան ընկերություններին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,

ջրամատակարար ընկերություններ (համաձայնությամբ)

2016 թ.
հուլիս-օգոստոս

ՀՀ կառավարության որոշման ընդունում

Ֆինանսավորում չի պահանջվում։

10.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի անունով՝
1. «Երևանի Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող՝ համակարգերի մասով՝ գույքի սեփականության իրավունքի գրանցում,
2. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին փոխանցված համակարգերի մասով՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերագրանցում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե,

գույքային իրավունքների գրանցման և վերագնահատման խորհրդատու (համաձայնությամբ)

2016 թ.
օգոստոս-սեպտեմբերի 10

 

ՀՀ պետական բյուջե

11.

Գույքը նոր վարձակալին հանձնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2016 թ. հոկտեմբեր

ՀՀ կառավարության որոշման

Ֆինանսավորում չի պահանջվում։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան