ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2014 թվականի N 570-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի ՆՀ-93-Ա հրամանագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 24-րդ և 29-րդ կետերը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Մովսիսյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Ե. Զախարյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
2) հանել «Լ. Գալստյան - «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|