Գլխավոր տեղեկություն
Համար
N 525-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2014-01.05.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.23/31(1044).1 Հոդ.427
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2014 թվականի N 525-Ն

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության այն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014 թվականի ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր՝ համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Վաշինգտոնում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն), Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն), Հաագայում (Նիդերլանդների Թագավորություն), Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն), Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն), Պրահայում (Չեխիայի Հանրապետություն), Աթենքում (Հունաստանի Հանրապետություն), Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն), Կիևում (Ուկրաինա) Հայաստանի Հանրապետության դեսպանություններին և Լոս Անջելեսում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն) Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություններին կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության (բացառությամբ ցանցային և ծրագրային խափանումների) պարագայում տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատողներն արտագնա հյուպատոսական ընդունելություններ իրականացնելիս կարող են տրամադրել և փոխանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործելու է մինչև 2015 թվականի մայիսի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 15-ի N 525-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն

 

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն

 

Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն

 

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն

 

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Սոչիում հյուպատոսական կետ

 

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան