ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2014 թվականի N 518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող՝ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը հաստատելու մասին» N 1275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի» բառերը.
2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում» բառերը փոխարինել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ցանկանում է, որպեսզի գույքն օտարվի ամբողջությամբ, թե միայն օտարվող հատվածը, որը ենթակա է ազդեցության (լրացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան):
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|