ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2014 թվականի N 304-Ա
Կ. ԿՐԻՏՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Կ. Կրիտյանին 2014 թվականի ապրիլի 14-16-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների աշխատողների դրամական բավարարման որոշման միասնական կարգում փոփոխություններ կատարելու մասին» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փորձագետների համաձայնեցման հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:
2. Կ. Կրիտյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Կրիտյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 11 Երևան |