Գլխավոր տեղեկություն
Համար
N 310-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.04.2014
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2014 թվականի N 310-Ա

 

Լ. ՄԱՔՍՈՒԴՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լ. Մաքսուդյանին և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Գ. Նազարյանին 2014 թվականի ապրիլի 14-17-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի («Ճանապարհային քարտեզ»-ի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց»-ի 45-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ուժի մեջ մտնելու ժամկետները հստակեցնելու և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող քննարկումներին մասնակցելու համար:

2. Լ. Մաքսուդյանի և Գ. Նազարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Մաքսուդյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան