Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2014 թվականի N 464-Ա

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ N ՄԲԱՊՁԲ-08/41 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված՝ Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրին` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրի` սահմանված կարգով կնքման գործընթացը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 30-ի N 464-Ա որոշման

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ N ՄԲԱՊՁԲ-08/41 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Քաղ. Երևան

 Երկու հազար տասնչորս թվականի ____________ ___-ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված՝ Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 4663 համարով), 2010 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիրը (վավերացված` Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 95 համարով), 2010 թվականի մայիսի 12-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիրը (վավերացված` Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 3558 համարով), 2011 թվականի հունվարի 31-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիրը (վավերացված` Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 637 համարով), 2011 թվականի հունիսի 16-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիրը (վավերացված` Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 5143 համարով) և 2012 թվականի մայիսի 17-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող՝ Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիրը (վավերացված` Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված՝ սեղանամատյանում` 4532 համարով), կողմերը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս _________________________________ -ի, ով գործում է __________________________ -ի հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ___________________________-ի, ով գործում է ________________________-ի հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 1. Պայմանագրի 3.2.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2.5. Ապահովել պայմանագրով սահմանված գույքի կառուցապատման համար անհրաժեշտ չկառուցապատված հողամասերի, կիսակառույց (անավարտ) և (կամ) օժանդակ շինություններով կառուցապատված հողամասերի և կիսակառույց (անավարտ) և օժանդակ շինությունների կադաստրային արժեքով (ինքնակամ բնակելի կիսակառույց շինությունների համար` դրանց օրինական լինելու դեպքում կողմերի համաձայնությամբ հաշվարկված կադաստրային արժեքով) վաճառքը վաճառողին` հողամասերի, կիսակառույց (անավարտ) և օժանդակ շինությունների գինը համարելով որպես սույն պայմանագրով նախատեսված գնից կանխավճար: Բնակելի կիսակառույց (անավարտ) շինությունների կադաստրային արժեքի բացակայության կամ զրոյական լինելու դեպքում բնակելի կիսակառույց (անավարտ) շինությունների արժեքի հաշվարկի համար հիմք է անշարժ գույքի գնահատման գործունեությամբ զբաղվող` պետական լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական ստացած անձանց կողմից տրված գնահատման եզրակացությունը։»:

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

3. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

Վաճառող

Գնորդ

   

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերություն
Քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19
ՀՎՀՀ`

Հայաստանի Հանրապետության անունից`

Քաղ. Երևան, Կառավարական տուն 3
ՀՎՀՀ`

Երկու հազար տասնչորս թվականի _____________ ____-ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________________ նոտարական տարածքի նոտար ____________________- իս կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:

 

Գրանցված է սեղանամատյանում՝ _____________ ով:
Գանձված է պետական տուրք և ծառայության
վճար՝ համաձայն «Պետական տուրքի մասին» և
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների։

 

 Նոտար ____________________ __________________________________

                    (ստորագրությունը)                 (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան