Գլխավոր տեղեկություն
Համար
N 482-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.01/15(494).1 Հոդ.399
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2014 թվականի N 482-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 5 հավելվածի`

ա. 21-րդ և 24-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննական» բառերը փոխարինել «բժշկափորձագիտական» բառով,

բ. 34-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորն անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հետծննդյան արձակուրդի ժամանակաշրջանի համար` խնամակալ նշանակվելու կամ երեխա որդեգրելու, կամ փոխնակ (սուրոգատ) մորից երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի կենսաբանական մորը` մինչև նորածինների 110 օրական դառնալը):

Փոխնակ (սուրոգատ) մորն անաշխատունակության թերթիկ է տրվում սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամանակաշրջանի համար:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 12

Երևան