հայաստանի հանրապետության նախագահի
հ ր ա մ ա ն ա գ ի ր ը
բնակչության եկամուտների ինդեքսավորման մասին
1. Ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ 1992 թվականի հունվարի 5-ից իրականացնել բնակչության եկամուտների` պետական բյուջեից վճարվող աշխատավարձերի, կենսաթոշակների, կրթաթոշակների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նպաստների ինդեքսավորում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել բնակչության եկամուտների ինդեքսավորման կարգը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հունվարի 1992 թ. ՆՀ-53 |