ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի համաձայն, որոշում եմ.
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սեփականաշնորհման սերտիֆիկատը ուղղանկյուն, կենտրոնը` վարդագույն, բաց կանաչ եզրաշերտ ունեցող պետական արժեթուղթ է: Սերտիֆիկատի երեսի կողմի վերին եզրի կենտրոնում հայերեն լեզվով արված է մակագրություն. «Հայաստանի Հանրապետություն», որից քիչ ներքև ձախ կողմում, երկու տողով մակագրություն հայերեն լեզվով. «Սեփականաշնորհման սերտիֆիկատների կեղծումը հետապնդվում է օրենքով», որին զուգահեռ աջ կողմում` մակագրություն. «1993 թվական» Մակագրությունների տառերը միևնույն չափի են: Սերտիֆիկատի կենտրոնում հայերեն լեզվով և խոշոր տառերով արված է մակագրություն. «Սեփականաշնորհման սերտիֆիկատ», իսկ մակագրությունից քիչ ներքև դրվում է սերտիֆիկատի սերիան, հերթական թիվը պատկերող նշում. հայերեն լեզվով երկու տառ` մեծատառերով, հերթական թիվը թվանշաններով. 0000001-4000000: Ներքևում հայերեն լեզվով արված է մակագրություն, «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար»` նախարարի ստորագրության պատկերմամբ:
Սերտիֆիկատի հակառակ կողմի վերին եզրի կենտրոնում հայերեն լեզվով, իսկ դրանից ներքև` ռուսերեն, անգլերեն լեզուներով արված են հետևյալ մակագրությունները. «Հայաստանի Հանրապետություն», «Республика Армения», «Republic of Armenia (voucher)»: Ավելի ներքևում հայերեն լեզվով շարադրված է հետևյալը.
«Սեփականաշնորհման սերտիֆիկատը պետական արժեթուղթ է: Այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման գործընթացում որպես վճարման օրինական միջոց: Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով, ինչպես դրանց սեփականատերերի, այնպես էլ միջնորդ կազմակերպությունների կողմից` ազատ ձևավորվող գներով:
Մեկ անձի կողմից տնօրինվող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատները ենթակա չեն ետգնման պետության կողմից: Պետությունը, պետական ձեռնարկություններն ու կազմակերպությունները չեն կարող մասնակցել սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:
Սեփականաշնորհման սերտիֆիկատը կորցնելու կամ փչացնելու դեպքում նորը չի տրվում:
Սեփականաշնորհման սերտիֆիկատն անվավեր է առանց այն բաշխող կազմակերպության կնիքի»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆՀ-226-Ն | 09.04.2018, ՆՀ-239 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|