Գլխավոր տեղեկություն
Համար
N 376-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 376-Ա

 

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամաս N 5/1 հասցեում գտնվող կաթսայատան 44000.00 հազ. դրամ գնահատված արժեքով սարքավորումները և արտաքին ջերմոցանցը՝ համաձայն հավելվածի (այսուհետ` գույք), նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման և տեղափոխման ծախսերն իրականացվելու են Սպիտակի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 376-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Սարքավորումների անվանումը

Չափման միավորը

1

2

3

1.

ECOMAX-70 տիպի ջրատաքացուցիչ կաթսա

2 հատ

2.

Մետաղական ծխատար d=375

6 մ

3.

Մետաղական ծխնելույզ d=526

 18 մ

4.

Կաթսայի ընդարձակիչ անոթ

2 հատ

5.

Կենտրոնախույզ պոմպ K20/30

2 հատ

6.

Կենտրոնախույզ պոմպ K8/18

2 հատ

7.

Ջրի մաքրման էլեկտրամագնիսական սարք

1 հատ

8.

Սառը ջրի պահեստային բաք

1 հատ

9.

Մետաղական կեղտանջատիչ

1 հատ

10.

Ուղղահայաց օդահավաքիչ

1 հատ

11.

Թուջից կցաշուրթային սողնակ d=50

9 հատ

12.

Թուջից կցաշուրթային սողնակ d=100

 4 հատ

13.

Թուջից կցաշուրթային սողնակ d=125

4 հատ

14.

Կցաշուրթային հետադարձ կափույր d=50

2 հատ

15.

Կցաշուրթային հետադարձ կափույր d=100

2 հատ

16.

Կցաշուրթային հետադարձ կափույր d=125

2 հատ

17.

Արտաթողման ծորակ d=20

10 հատ

18.

Տեխնիկական մանոմետր

6 հատ

19.

Մետաղական խողովակ 130x4.5

28 գծմ

20.

Մետաղական խողովակ 108x4

18 գծմ

21.

Մետաղական խողովակ 57x3

39 գծմ

22.

Մետաղական խողովակ 32x2.8

5 գծմ

23.

Մետաղական խողովակ 24x2.5

6 գծմ

24.

Մետաղական խողովակ 17x2.5

12 գծմ

25.

Սոլյարայուղի կոմբինացված այրիչ

2 հատ

26.

Սոլյարայուղի բաք

1 հատ

27.

Մետաղական գազամատակարարման խողովակներ 57x3

12 գծմ

28.

Մետաղական գազամատակարարման խողովակներ 50x2.8

7 գծմ

29.

Մետաղական գազամատակարարման խողովակներ 33x2.8

10 գծմ

30.

Մետաղական գազամատակարարման խողովակներ 25x2.8

10 գծմ

31.

Ռոտացիոն հաշվիչ ՌԳ-100

1 հատ

32.

ՎՌՈւ

1 հատ

33.

Էլեկտրական լար 2.5 մմ2

 30 գծմ

34.

Էլեկտրական լար 4 մմ2

40 գծմ

35.

Էլեկտրական լար 10 մմ2

50 գծմ

36.

Խրիմյան Հայրիկ 3.5 բ/շ արտաքին ջերմամայրուղի (մետաղական)

 168 գծմ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան