Գլխավոր տեղեկություն
Համար
N 502-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.05.21/26(1039) Հոդ.408
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2014 թվականի N 502-Ն

 

«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «19. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի ֆինանսավորման չափը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 30-ի N 502-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 09 ԲԱԺՆԻ 06 ԽՄԲԻ 01 ԴԱՍԻ «19. ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

Բաժինը, խումբը,
դասը, ծրագիրը

Անվանումը

Ընդամենը`
տարեկան գումարը
(հազ. դրամ)

Քանակը

Միավորի
միջին գինը
(դրամ)

09.06.01.19

1. Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն

62000.0

46000 հատ

1347.826

 

2. Պատրաստի կիրառական ծրագրային ապահովման հրատարակության ծառայություններ

16000.0

   
 

2.1. Էլեկտրոնային նյութերի ձեռքբերում

8000.0

2500 հատ

3200

 

2.2. Ուսումնական նյութերի ստեղծում

6000.0

6 հատ

1000000

 

2.3. Ծրագրի սպասարկում և համակարգում

2000.0

2 հաստիք

1000000

 

3. Ավտոճանապարհային տրանսպորտով բեռնափոխադրումների ծառայություններ

1000.0

2000 կգ

500

 

4. Պահեստավորման ծառայություններ

1000.0

1 հատ

1000000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան