ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2014 թվականի N 223-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու և ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային երկրորդ զեկույցը նախապատրաստելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 26-ի N 223-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Սուջյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Ս. Քրմոյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Մ. Հակոբյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ |
Ռ. Ստեփանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ |
Լ. Դոխիկյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ |
Պ. Աղաբաբյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ |
Հ. Ղազարյան |
- ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու (համաձայնությամբ) |
Ն. Մանանդյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ) |
Դ. Միքայելյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի փորձագետ |
Ն. Հարությունյան |
- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ (համաձայնությամբ) |
Դ. Մարգարյան |
- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցեզավորման վարչության պետ (համաձայնությամբ) |
Հ. Հարությունյան |
- ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության մասնագետ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 11.04.14 N 302-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.04.2014, N 302-Ա | 12.04.2014, N 223-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|