Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 254-Ա

 

ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈ ԴԻԱՍ-ԲԱԼԱԹԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Կուբայի Հանրապետության պետական խորհրդի գիտության հարցերով խորհրդական Ֆիդել Կաստրո Դիաս-Բալաթի գլխավորած պատվիրակության (2 մարդ)՝ 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 1892000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3

Երևան