Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2014-07.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2014 թվականի N 231-Ա

 

«ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0015, քաղ. Երևան, Կաշեգործների 70) տարածքում, ըստ N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:

2. Սահմանել`

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում.

2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.

3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 10 տարի:

3. Ճանաչել «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական ռեգիստրի վկայականը` 03 Ա 939912, գրանցման համարը` 286.120.789912) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.

2) «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

5. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 1 տարվա ընթացքում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կատարելուց հետո` մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ համապատասխան եզրակացության հիման վրա:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 231-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_2747

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 27-ի N 231-Ա որոշման

 

Հայաստանում ոսկեգործության, ակնագործության եվ ժամագործության ազատ տնտեսական գոտու հիմնում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան