Basic information
Number
N 654-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (21.06.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.07.20/54(1234).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
20.06.2016
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
20.06.2016
Effective date
21.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հունիսի 2016 թ.

N 654-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ԻՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի» 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 83/19 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ին տալ միջնակարգ հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի նախատեսվող սահմանային 200 տեղով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation