ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2014 թվականի N 316-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 316-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ
Ապրանքատեսակի նկարագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի առավելագույն գինը (դրամ) |
Տեխնիկական բնութագիրը |
Օդորակիչ |
հատ |
1 |
620.000 |
աշխատանքային ռեժիմը` տաք/սառը, սառեցման հզորությունը` 5.0 կՎտ` բացօթյա ջեմաստիճանի երաշխավորված ինտերվալը` +21-+43, տաքացման հզորությունը` 5,2 կՎտ` բացօթյա ջեմաստիճանի երաշխավորված ինտերվալը` -10 -+21, սպասարկման տարածքը` 50 քառ. մ, էներգիայի սպառման հզորությունը` 1.7 կՎտ, սառեցման խողովակի տրամագիծը` 6.4/12.7, չափսերը ներսի միավորի` մմ 1100 x 258x 325, կշիռը ներքին միավորի` 16 կգ, չափսերը բացօթյա միավորի` մմ 850 x 290 x 605, քաշը բացօթյա միավորի` 47 կգ, աղմուկի մակարդակը` 42/38/34 Դբ, սառեցնող հեղուկը` R-410 A, հակաօքսիդանտային կատեխինային օդի ֆիլտր, էներգախնայողության արդյունավետության ցուցանիշը` EER=2,61: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |