Գլխավոր տեղեկություն
Համար
N 447-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2014-01.10.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2013.12.20/18(26) Հոդ.356
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2014 թվականի N 447-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշման հավելվածի ժամանակացույցի 151.1-ին կետին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 179-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ճանաչել որպես լիազոր մարմին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման մասով:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները` համաձայն N 1 հավելվածի.

2) ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 23-ի N 447-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կարգի հետ կապված հարաբերությունները: Սույն կանոնները տարածվում են Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների և Հայաստանի Հանրապետության տարածքից Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածք արտահանվող ապրանքների վրա:

2. Սույն կանոնների իմաստով ապրանքներ են համարվում Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված Մաքսային միության ապրանքները, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսգրքի իմաստով Մաքսային միության տարածքում պայմանականորեն արտադրված ապրանքները:

3. Սույն կանոնները չեն տարածվում Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների և Մաքսային միության մաքսային օրենսգրքի իմաստով Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների անձանց առանձին խմբերի վրա, որոնք օգտվում են համապատասխան արտոնություններից:

4. Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարումը և վիճակագրական տեղեկատվության տրամադրումն այլ մարմիններին օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերադաս մաքսային մարմինը:

5. Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորումն իրականացվում է ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևում (այսուհետ` վիճակագրական ձև) արտացոլված տվյալների հիման վրա: Վիճակագրական ձևը հանդիսանում է սույն կանոնների 7-րդ կետում նշված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվության ձև:

6. Վերադաս մաքսային մարմինը պատասխանատու է վիճակագրական ձևերի հավաքագրման, դրանց մեջ արտացոլված տվյալների մշակման, Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն այդ տեղեկատվության տրամադրման համար:

7. Անկախ ապրանքներ տեղափոխող տրանսպորտի տեսակից` վիճակագրական ձևը լրացվում է բոլոր ապրանքների համար` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձի կողմից, ով կնքել է գործարքը, կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է այդ գործարքը, կամ ով ունի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք (այսուհետ` դիմող):

8. Վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմին ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը: Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային ձևով, լրացվում է հայերեն` N 2 հավելվածում ներկայացված ձևին համապատասխան:

9. Եթե դիմողը հայտնաբերում է, որ վիճակագրական ձևի լրացման ժամանակ թույլ են տրվել սխալներ, ապա նա կարող է սխալը հայտնաբերելուց 10 օրվա ընթացքում ներկայացնել դիմում` նախորդ ձևն անվավեր ճանաչելու վերաբերյալ և ներկայացնել նոր վիճակագրական ձև:

10. Դիմողը պատասխանատվություն է կրում վիճակագրական ձևի ժամանակին ներկայացման, դրա մեջ արտացոլված տվյալների լրիվության և հավաստիության համար` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 23-ի N 447-Ն որոշման

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԸ

 

Գրանցման համար

   
1. Առաքող, N 4. Փոխադրման ուղղություն

7. Ապրանքի գնի տարադրամի ծածկագիր

5. Առևտուր անող երկիր

2. Ստացող, N

8. Արտահանման երկիր

6. Նշանակման երկիր

9. Փոխադրամիջոց սահմանում

3. Ֆինանսական պատասխանատու 

N

 

 

10. Փաստաթղթեր

 

11. Ապրանքի ծածկագիր

12. Ապրանքի նկարագիր

13. Ապրանքի գին

16. Նետտո քաշ (կգ)

 

14. Վիճակագրական արժեք (ԱՄՆ դոլար)

17. Վիճակագրական արժեք (ՀՀ դրամ)

15. Ծագման երկիր

16.Լրացուցիչ միավոր

Փաստաթղթի լրացման ամսաթիվ
 

    

 

 

    

 

 

 

     
 (օր)

(ամիս)

(տարի)

 

Վիճակագրական ձևի ներկայացման

 

պատասխանատու անձ

(իրավաբանական անձի անունից

վիճակագրական
ձևը
ներկայացնող

 _______________  _________  _________  

լիազորված անձ)

(պաշտոն)

 (ա.ա.հ.)

 (ստորագրություն)

   _________        

(հեռախոս)

       

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան