ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 261-Ա
«ՅՈՒԷՖԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մերժել «Յուէֆգրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի գրանցման համարը` 286.110.791345) «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ԵրՄՄԳՀՒ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 18 Երևան |