Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2014 թվականի N 598-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1067-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 19-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1067-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի նոր էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի, ինչպես նաև պետական ծառայողների օտարերկրյա պետություններ պաշտոնական գործուղումների դեպքում տվյալ երկրի մուտքի արտոնագիր ստանալու համար նախարարության միջնորդության ընթացակարգի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:».

2) որոշման հավելվածում`

ա. «Վ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության առաջին քարտուղար» բառերը փոխարինել «Հ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի վարիչ» բառերով,

բ. «Դ. Մանուկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի կցորդ» բառերը փոխարինել «Ս. Ազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության խորհրդական» բառերով,

գ. «Ա. Սուֆլյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի կցորդ» բառերը փոխարինել «Է. Արզումանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի 3-րդ քարտուղար» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 27

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան