Գլխավոր տեղեկություն
Համար
N 286-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.04.15/8(487).1 Հոդ.226
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2014 թվականի N 286-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման ծրագիրը հաստատելու մասին» N 1401-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 286-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Կատարման ժամկետները

1

2

3

4

1.

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2014 թ.
հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

2.

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2014 թ.
նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

3.

«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2014 թ.
հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

4.

«Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 965-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 ծրագրի 1-ին կետով
 նախատեսված`
վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում

5.

«Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերն ու հսկման մեթոդները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 67-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ծրագրի 1-ին կետով
նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում

6.

«Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1026-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ծրագրի 2-րդ կետով
 նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում

7.

«Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 750-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ծրագրի 2-րդ կետով
 նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 8-ամսյա ժամկետում

8.

«Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները սահմանելու, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկն ու հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1277-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ծրագրի 2-րդ կետով
նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10-ամսյա ժամկետում

9.

«Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ծրագրի 3-րդ կետով
 նախատեսված` վերանայվող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 10-ամսյա ժամկետում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան