Գլխավոր տեղեկություն
Համար
N 392-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2013.12.20/18(26) Հոդ.325
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 392-Ն

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2014 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսի և Եվրոպայի մեծահասակների 21-րդ առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 20,411.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. 2014 թվականի մայիսի 22-25-ը Հայաստանում մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի (ՄԱԼԳԱ) խորհրդաժողով անցկացնելու նպատակով «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 6,230.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23, 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

6. «Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը և «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրաբերության կարգով տրվող հատկացումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 392-Ն որոշման

 

 Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1 Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում

Նկարագրությունը

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստում և տարբեր մարզաձևերի ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացում, ուսումնամարզական հավաքների կազմակերպում և միջազգային միջոցառումներին մասնակցություն

1041

ԱԾ 01

   

Քանակական

Միջազգային միջոցառումների թիվը

1

1

1

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

20,411.7

20,411.7

20,411.7

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ մարզական ֆեդերացիաներ

  Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը 
Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ

Նկարագրությունը
Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ

1124

ԱԾ 05

Քանակական

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի (ՄԱԼԳԱ) խորհրդաժողովի անցկացում

1

1

1

     

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

     

6,230.0

6,230.0

6,230.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1124-Մշակույթի ոլորտում հրատարակչական և տեղեկատվական ծառայությունների ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության տեղեկացվածության և կրթական մակարդակի աճ` նպաստելով ԿԶԾ-ի կրթական նպատակների իրագործմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Արմենպրես» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 392-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2014 թ. բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

(հազ. դրամ)

1041

   

ԾՐԱԳԻՐԸ

     

Մեծ նվաճումների սպորտի ծրագիր

20411.7

Ծրագրի նկարագրությունը

ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին

 

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ 01

08.01.01

ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում

20411.7

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից մարզիկների պատրաստում և տարբեր մարզաձևերի ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի անցկացում, ուսումնամարզական հավաքների կազմակերպում և միջազգային միջոցառումներին մասնակցություն

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ մարզական ֆեդերացիաներ

 Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2014 թ. բյուջե (հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

1124

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

Մշակույթի ոլորտում հրատարակչական և տեղեկատվական ծառայությունների ծրագիր

6,230.0

Ծրագրի նկարագրությունը

Գրականության, պետական և ոչ պետական մամուլի հրատարակում, տեղեկատվության ձեռքբերում, պահպանում, արխիվացում և տարածում, մշակութային ծրագրերի և միջոցառումների մասին հանրային իրազեկում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Բնակչության տեղեկացվածության և կրթական մակարդակի աճ` նպաստելով ԿԶԾ կրթական նպատակների իրագործմանը

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ 05

 

Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը

6,230.0

Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ

Ծառայության մատուցողի անվանումը

«Արմենպրես» ՓԲԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի պաշտոնակատար

Վ. Գաբրիելյան