Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.01/15(494).1 Հոդ.178.7
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.05.2014
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314249

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 մայիսի 2014 թ.

թիվ 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԱՌԿԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՁԵՎ ԹԻՎ 1 ԳՅՈՒՂԱԿԱՆ-ԱՂՅՈՒՍԱԿ 1»» ՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԸ, «ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԱՌԿԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ) «ՁԵՎ ԹԻՎ 1 ԳՅՈՒՂԱԿԱՆ-ԱՂՅՈՒՍԱԿ 2»» ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման ընթացքում «Համայնքում բնակավայրերի, համայնքի տարածքում գտնվող այլ բնակատեղերի և դրանցում առկա տնտեսությունների «Ձև թիվ 1 գյուղական-Աղյուսակ 1»» ցուցակի ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել` Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման ընթացքում «Համայնքում բնակավայրերի, համայնքի տարածքում գտնվող այլ բնակատեղերի և դրանցում առկա տնտեսությունների և կազմակերպությունների (հիմնարկների) «Ձև թիվ 1 գյուղական-Աղյուսակ 2»» ամփոփագրի ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել` Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման ընթացքում «Համայնքում բնակավայրերի, համայնքի տարածքում գտնվող այլ բնակատեղերի և դրանցում առկա տնտեսությունների «Ձև թիվ 1 գյուղական-Աղյուսակ 1»» ցուցակի ձևի և «Համայնքում բնակավայրերի, համայնքի տարածքում գտնվող այլ բնակատեղերի և դրանցում առկա տնտեսությունների և կազմակերպությունների (հիմնարկների) «Ձև թիվ 1 գյուղական - Աղյուսակ 2»» ամփոփագրի ձևի լրացման կարգը` համաձայն հավելված 3-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի մայիսի 19

թիվ 25-Ն որոշման

 

Ձև թիվ 1 գյուղական - Աղյուսակ 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ

Համայնքում բնակավայրերի, համայնքի տարածքում գտնվող այլ բնակատեղերի և դրանցում առկա տնտեսությունների

Մարզ------------------Տարածաշրջան------------------Համայնք------------------Բնակավայր----------------

Հ/Հ

Գտնվելու վայրը

Տ/Տ գլխավորի կամ սեփա-կանա-տիրոջ
ազգա-նուն, անունը

Տնամերձ հողեր, մ2

Գյուղատնտեսական նշանակության հողեր, հա

Գյուղատնտեսական կենդանիներ, գլուխ/հատ

Ծանոթու-թյուն

վարե-լահող

բազմամյա տնկարկ

խոտ-հարք

արոտավայր

խոշոր
եղջերա-
վոր
անասուն-
ներ

խոզեր

ոչխար-ներ
և այծեր

թռչուն-ներ

1.

Ա.

Բ.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

                         
                         
                         
                         
                         
                         
                         

Գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար --------------------------------------------------------------

 

(ստորագրություն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի մայիսի 19

թիվ 25-Ն որոշման

 

Ձև թիվ 1 գյուղական – Աղյուսակ 2

ա մ փ ո փ ա գ ի ր

Համայնքում բնակավայրերի, համայնքի տարածքում գտնվող այլ բնակատեղերի և դրանցում առկա տնտեսությունների և կազմակերպությունների (հիմնարկների)

 

Մարզ------------------Տարածաշրջան------------------Համայնք------------------

Բնակավայրի հերթական համարը

Այլ բնակատեղերի (տան, տների խմբի)
հերթական համարը

Բնակավայրի (բնակատեղերի և հեռու գտնվող տների) լրիվ անվանումը

Բ ն ա կ ա վ ա յ ր ու մ

Համայնքի/բնակավայրի վարչական տարածքում առկա քրեակատարողական հիմնարկների, զորամասերի, մանկատների, ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, գիտափորձարարական ստորաբաժանումների, եկեղեցիների, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների(հիմնարկների) և (կամ) դրանց մասնաճյուղերի

Հաշվառման մեջ ընդգրկված
տնտեսությունների հանրագումարը

որից`

հաշվառ-ված և բնակվող

հաշվառ-ված, բայց բացակա

հաշվառում չունեցող, բայց տնամերձ և/կամ գյուղ. նշանա-կության հողեր ունեցող

հերթական համարը

լրիվ անվանումը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

                 
                 

Գյուղական համայնքի ղեկավար

------------------------------------------------

 

 (ստորագրություն

Գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

------------------------------------------------

 

 (ստորագրություն

 

 

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի մայիսի 19

թիվ 25-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԱՌԿԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՁԵՎ ԹԻՎ 1 ԳՅՈՒՂԱԿԱՆ-ԱՂՅՈՒՍԱԿ 1» ՑՈՒՑԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԱՌԿԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ) «ՁԵՎ ԹԻՎ 1 ԳՅՈՒՂԱԿԱՆ-ԱՂՅՈՒՍԱԿ 2» ԱՄՓՈՓԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համայնքներում բնակավայրերի, համայնքի տարածքում գտնվող այլ բնակատեղերի ու դրանցում առկա տնտեսությունների (համայնքում հաշվառված և բնակվող, համայնքում հաշվառված, սակայն համայնքից բացակայող, համայնքի բնակիչ չհանդիսացող (չհաշվառված), բայց համայնքում սեփական հողեր ունեցող տնտեսությունների), ինչպես նաև համայնքների վարչական տարածքում գտնվող կազմակերպությունների (հիմնարկների) ցուցակների կազմումը գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական հիմնական աշխատանքներից է:

2. Համայնքներում բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ու դրանցում տնտեսությունների և կազմակերպությունների (հիմնարկների) ցուցակները և այդ ցուցակների ամփոփագրերը լրացվում են ըստ Ձև թիվ 1 գյուղական - Աղյուսակ 1 (այսուհետ` Աղյուսակ 1) և Ձև թիվ 1 գյուղական - Աղյուսակ 2 (այսուհետ` Աղյուսակ 2) ձևաթղթերի:

Այդ ցուցակների կազմման նպատակն է.

1) ճշգրտել համայնքների և բնակավայրերի ցանկը,

2) ճշգրտել համայնքների վարչական տարածքում կազմակերպությունների (հիմնարկների) առկայությունը,

3) տնտեսությունների ցուցակների հիման վրա սահմանազատել համայնքների տարածքները համապատասխան տեղամասերի (հաշվային, հրահանգչական, հաշվառման),

4) ապահովել տնտեսությունների ամբողջական ընդգրկումը հաշվառման գործընթացում,

5) բացառել տնտեսությունների կրկնակի հաշվառումը գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման ընթացքում:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ձևաթղթերը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն են ներկայացվում մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը:

4. Ձևաթղթերում գրառվում են համայնքի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (ներառյալ առանց բնակչության (տնտեսությունների) և ժամանակավոր կացարան ու տնտեսության ոչ մշտական կազմ ունեցող բնակատեղերը: Հիմնական բնակավայրի բնակելի տներից հեռու գտնվող տները կամ տների խումբը, որոնք տարածքային առումով հանդիսանում են տվյալ բնակավայրի մի մասը (օրինակ` ամառանոցային տներ, աշխատողների տներ և այլն) ցույց են տրվում հիմնական բնակավայրի կազմում:

5. Համայնքի վարչական տարածքում գտնվող կազմակերպությունները (հիմնարկները), օրինակ` քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր, մանկատներ, ուսումնական հաստատություններ, անտառապահի տնակներ, օդերևութաբանական կայաններ, կիսակայարաններ, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ և այլն, գրառվում են յուրաքանչյուրն առանձին տողով այն բնակավայրի կազմում, որոնց հետ դրանք կապված են վարչականորեն կամ տարածքային առումով:

6. Համայնքների ցուցակներում ներառվում են նաև այն կացարանները կամ տները, որոնք ցուցակները կազմելու պահին բնակեցված չեն եղել, սակայն գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամանակ կարող են բնակեցված լինել:

7. Սույն հրահանգում օգտագործված հասկացությունները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:

 

II. ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Աղյուսակ 1 ձևաթուղթը կազմվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից` գյուղապետարաններում վարվող գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման գրքերի և ցուցակների տվյալների հիման վրա: Լրացված ձևաթուղթը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատու անձին:

9. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից Աղյուսակ 1 և Աղյուսակ 2 ձևաթղթերը լրացվում են` ղեկավարվելով համայնքներում բնակավայրերի և դրանցում տնտեսությունների ցուցակները կազմելու սույն կարգով:

10. Աղյուսակ 2 ամփոփագրում լրացվում են ամփոփ տվյալներ համայնքի համար, իսկ Աղյուսակ 1-ում առանձին տողով լրացվում են տվյալներ համայնքի յուրաքանչյուր տնտեսության համար՝ համայնքում հաշվառված և բնակվող, համայնքում հաշվառված, սակայն համայնքից բացակայող, համայնքի բնակիչ չհանդիսացող (չհաշվառված), բայց համայնքում սեփական հողեր (անկախ շենք/շինության առկայությունից) ունեցող տնտեսությունների, ըստ գտնվելու վայրի հերթականության (շենք/շինությունների տեղաբաշխվածության):

11. Աղյուսակ 2-ում լրացվում են մարզի, տարածաշրջանի (նախկին վարչական շրջանի) և համայնքի անվանումները` համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Համայնքի վարչական տարածքում ներառված յուրաքանչյուր գյուղական բնակավայր ձևաթղթում գրառվում է առանձին տողով: Ընդ որում, նախ պետք է գրառել համայնքի հիմնական բնակավայրի (գյուղի) տվյալները, այնուհետև առանձին տողերով՝ դրա վարչական սահմանում գտնվող այլ բնակատեղերինը: Լրացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ բնակավայրի վերաբերյալ աղյուսակի համապատասխան տվյալների տողի սյունակներով պահանջվող տեղեկատվությունը պետք է ներառի տվյալ բնակավայրի վարչական սահմանում գտնվող այլ բնակատեղերի վերաբերյալ համապատասխան տվյալները:

12. Հիմնական բնակավայրի և դրա տարածքում գտնվող այլ բնակատեղերի վերաբերյալ տվյալները գրառելուց հետո, նույն սկզբունքով գրառվում են նաև, առկայության դեպքում, համայնքի մյուս բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի վերաբերյալ տվյալները:

13. Աղյուսակ 2 ամփոփագրի 4-7-րդ սյունակները լրացվում են Աղյուսակ 1 ցուցակի (համայնքում հաշվառված և բնակվող, համայնքում հաշվառված, սակայն համայնքից բացակայող, համայնքի բնակիչ չհանդիսացող (չհաշվառված), բայց համայնքում սեփական հողեր (անկախ շենք/շինության առկայությունից) ունեցող տնտեսությունների) տվյալների հիման վրա:

14. Աղյուսակ 1-ի`

1) լրացվում են մարզի, տարածաշրջանի (նախկին վարչական շրջանի), համայնքի և բնակավայրի անվանումները` համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

2) 1-ին սյունակում գրառվում են տնտեսությունների հերթական համարները,

3) «Ա» սյունակում լրացվում է շենք/շինության գտնվելու վայրն ամբողջությամբ` առանց կրճատումների,

4) «Բ» սյունակում լրացվում է տնտեսության գլխավորի կամ սեփականատիրոջ ազգանուն-անունը, ընդ որում, եթե միևնույն հասցեում բնակվում են մեկից ավելի տնտեսություններ (իրականացնում են առանձին գյուղատնտեսական գործունեություն), ապա անհրաժեշտ է դրանցից յուրաքանչյուրը գրել առանձին տողով հետևյալ սկզբունքով՝ հերթական համարի 1-ին սյունակում գրելով տնտեսության հերթական համարը, «Ա» սյունակում դնել կրկնության «-" -» նշանը, իսկ «Բ» սյունակում գրել տվյալ տնտեսության գլխավորի անուն-ազգանունը,

5) 2-րդ սյունակում լրացվում է տվյալ տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողի/հողերի ընդհանուր չափը/չափերի հանրագումարը,

6) 3-6-րդ սյունակներում լրացվում են տվյալ տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողի/հողերի չափը/չափերի հանրագումարը՝ համաձայն աղյուսակում ներկայացված բաժանման,

7) 7-10-րդ սյունակներում լրացվում են տվյալ տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ տվյալները,

8) 11-րդ սյունակը լրացվում է հետևյալ սկզբունքով. համայնքի բնակիչ հանդիսացող, սակայն համայնքից բացակայող տնտեսությունների համար 11-րդ սյունակի համապատասխան տողում անհրաժեշտ է գրել «բացակա», ընդ որում բացակա տնտեսությունների հանրագումարը պետք է համապատասխանի Աղյուսակ 2-ի 6-րդ սյունակի տվյալին: Համայնքի բնակիչ չհանդիսացող, սակայն համայնքում հող ունեցող տնտեսությունների համար 11-րդ սյունակի համապատասխան տողում անհրաժեշտ է գրել «բնակիչ չէ», ընդ որում այդ տնտեսությունների հանրագումարը պետք է համապատասխանի Աղյուսակ 2-ի 7-րդ սյունակի տվյալին, իսկ այլ դեպքերում կարելի է կատարել ցանկացած նշում տվյալ տնտեսության վերաբերյալ, օրինակ` «մարած ծուխ» և այլն:

15. Եթե տվյալ համայնքի տնտեսությունների ցուցակները լրացվում են մի քանի թերթերով, ապա մարզի, տարածաշրջանի, համայնքի և բնակավայրի անվանումները լրացվում են դրանցից յուրաքանչյուրի վրա, իսկ մնացած թերթերը համարակալվում են ձևաթղթի վերին աջ անկյունում (օրինակ` թերթ 2, թերթ 3 և այլն):

16. Աղյուսակ 2-ի`

1) 1-ին սյունակում գրվում է համայնքի վարչական սահմանում ներառված յուրաքանչյուր բնակավայրի (գյուղի) հերթական համարը:

2) 2-րդ սյունակը նախատեսված է գյուղական բնակավայրի սահմանում գտնվող և նրա մասը կազմող այլ բնակատեղերի համարակալման համար (տան, տների խմբի և այլն), եթե դրանք առկա են: Ընդ որում, յուրաքանչյուր այլ բնակատեղի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է առանձին տողով և համարակալումը կատարվում հետևյալ սկզբունքով. օրինակ՝ եթե ձևաթղթի 1-ին սյունակում «2» հերթական համարն ունեցող որևէ բնակավայրի կազմում կան ևս երկու այլ բնակատեղեր, ապա անհրաժեշտ է առաջին այլ բնակատեղի վերաբերյալ տվյալների լրացման համար նախատեսված տողի 2-րդ սյունակում գրել «2.1», այնուհետև՝ անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ երկրորդ այլ բնակատեղի համար՝ «2.2», այնուհետև անհրաժեշտ տեղեկատվությունը և այլն:

3) 3-րդ սյունակում լրացվում է բնակավայրի (գյուղի) ամբողջական անվանումը, այլ բնակատեղի պարագայում՝ բնակատեղի ամբողջական անվանումը, իսկ անվանման բացակայության դեպքում՝ դրան բնութագրիչ որևէ հատկանիշ (օրինակ` անտառապահի տնակ, Ա. Վարդանյանի տունը):

Բնակավայրի (գյուղի) անվանումն անհրաժեշտ է գրել ամբողջական, առանց կրճատումների, օրինակ` ոչ թե «Վ. Սասունիկ» այլ «Վերին Սասունիկ»: Երկաթուղային կայարանները, կիսակայարանները, այգեգործական (ամառանոցային) թաղամասերը (զանգվածները) և այլ բնակատեղերը գրառելիս անպայման պետք է նշել նաև դրանց անվանումը, իսկ եթե այն անվանում չունի, ապա հարկ է նշել, թե քանի կիլոմետր հեռավորության վրա է այն գտնվում հիմնական բնակավայրից (օրինակ` «Բաժանք 102 կմ»): Մեկ համայնքում մի քանի միատիպ բնակատեղերի առկայության դեպքում, որոնք չունեն անվանումներ կամ անվանումները միատեսակ են (օրինակ` «անտառային պահակատներ» և այլն), դրանք իրարից տարբերելու համար հարկավոր է նշել նաև տվյալ կետում բնակվողի անուն-ազգանունը:

4) 4-րդ սյունակում գրվում է յուրաքանչյուր բնակավայրի (գյուղի), ինչպես նաև դրա տարածքում գտնվող այլ բնակատեղերի (տների), հաշվառման մեջ ընդգրկված տնտեսությունների քանակի հանրագումարը, որը պետք է համապատասխանի Աղյուսակ 1-ի «հերթական համարը»՝ սյունակ 1-ի վերջին թվին և հանդիսանում է Աղյուսակ 1-ի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների տվյալների հանրագումարը: Շենքերի/շինությունների քանակում պետք է ներառել ինչպես այն տները, որոնցում ցուցակները կազմելու պահին տնտեսություն չի եղել, այնպես էլ կիսակառույց շինությունները:

5) 5-7-րդ սյունակում, սյունակների պահանջին համապատասխան, գրվում է տնային տնտեսությունների քանակը` ըստ համայնքում վարվող հաշվառման գրքերի տվյալների:

17. Աղյուսակ 2-ի hիմնական բնակավայրին վերաբերող 5-7-րդ սյունակների տվյալները պետք է ներառեն նաև հիմնական բնակավայրին ենթակա և ցուցակներում անմիջապես հիմնական բնակավայրից հետո գրառված այլ բնակատեղերի վերաբերյալ ցուցանիշները:

18. Աղյուսակ 2-ի 8-րդ և 9-րդ սյունակները լրացվում են այն դեպքում, եթե տվյալ համայնքի վարչական տարածքում առկա են կազմակերպություններ/հիմնարկներ: 8-րդ սյունակում գրվում է բնակավայրի (գյուղի) տարածքում առկա քրեակատարողական հիմնարկների, զորամասերի, մանկատների, ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, գիտափորձարարական ստորաբաժանումների, եկեղեցիների, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների/հիմնարկների և/կամ դրանց մասնաճյուղերի հերթական համարները, իսկ 9-րդ սյունակում գրվում է այդ կազմակերպության/հիմնարկի լրիվ անվանումը (առանց կրճատումների):

19. Ավարտելով Աղյուսակ 2 ամփոփագրի լրացումը` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը ստուգում է ամփոփագրում բոլոր բնակավայրերի գրառման առկայությունը: Հիմնական գյուղական բնակավայրերի (գյուղերի) քանակի (1-ին սյունակում գրառված վերջին բնակավայրի համարը պետք է համընկնի տվյալ համայնքի տարածքում բնակավայրերի ընդհանուր քանակին), բնակելի տների, տնտեսությունների վերաբերյալ տվյալները համեմատվում են սկզբնական հաշվառման տվյալների հետ:

20. Աղյուսակ 1 և Աղյուսակ 2 ձևաթղթերում տվյալների համապատասխանությունը համեմատելուց և ձևաթղթերում հանրագումարները հաշվելուց հետո համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը ստորագրում է դրանք և հանձնում ՀՀ ԱՎԾ աշխատակազմի մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատու անձին` մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը:

21. ՀՀ ԱՎԾ աշխատակազմի մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատու անձը ստուգում է կազմված ցուցակների ճշգրտությունն ու ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, որից հետո լրացված ձևաթղթերը պահում է ՀՀ ԱՎԾ աշխատակազմի մարզային գործակալության տարածքային բաժնում՝ հետագայում դրանց հիման վրա հաշվառման շրջանացում իրականացնելու համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան