ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 400-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 256-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված` տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակ ձեռք բերելու թույլտվություն տալու մասին» N 256-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. ապրիլի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 400-Ա որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 13-ի N 256-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ
NN ը/կ |
Ձեռք բերվող ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Տեխնիկական բնութագրերը |
1. |
Պոլիկարբո-նատե քարտ |
հատ |
175920 |
Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների տպագրման և քաղաքացիներին հատկացնելու համար, որոնք անձնավորեցման պլաստիկ քարտ են ։ Անձնավորեցման համար պատրաստ ISO ID-1 պետք է համապատասխանի ISO 7810, 10373 և DIN 2859-1 ստանդարտներին և պատրաստված լինի 100% պոլիկարբոնատից, ունենա հետևյալ առանձնահատկությունները` - լինի բազմաշերտ լամինացվող և հնարավոր չլինի դելամինացիա. - կայուն լինի բարձր տևական ջերմաստիճաններին. - կայուն լինի ուլտրամանուշակագույն ճառագայթմանը և այլ արտաքին գործոններին: Տպագրության տեսակը պետք է լինի օֆսետ՝ դիմերեսը 8, իսկ դարձերեսը 5 գույներով տպագրված: Քարտի պաշտպանիչ հատկանիշները պետք է պարունակեն՝ - գիլյոշով պաշտպանված ֆոն. - ծիածանային տպագրություն (IRIS). - պոզիտիվ և նեգատիվ մանրատառ. - ուլտրամանուշակագույն տպագրություն: Անձնավորեցման դաշտի տվյալները պետք է տպագրվեն անմիջապես քարտի մակերեսին (Due diffusion thermal transfer) տեխնոլոգիայով: |
2. |
Կինեգրամով պաշտպանիչ թաղանթ |
գլանա-փաթեթ |
269 |
Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը (TKO) բարակ, թափանցիկ (<10սմ) թաղանթ է, որով լամինացվում է պոլիկարբոնատե քարտի դիմերեսն անձնավորեցումից հետո և պաշտպանում տվյալների կեղծումից: Քարտի վրայից հանելու դեպքում վնասվում է: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթն ունի հետևյալ պաշտպանիչ հատկանիշները` - հորիզոնական և ուղղահայաց գծային շարժումներ. - դետալներ, որոնք կփոխեն իրենց դիրքը կամ չափերը քարտը հորիզոնական կամ ուղղահայաց առանցքներով բեկելիս. - փայլուն, խամրած և գունավոր դինամիկ դետալներ. - դետալներ, որոնք քարտի անկյունը բեկելիս թռիչքային ձևով կփոխեն կոնտրաստը. - 300 սմ չափի մանրատառ, որը դինամիկ կտեղափոխվի քարտը բեկելիս. - գունավոր մանրատառ (նանոտեքստ) 75 սմ և 15 սմ. - գաղտնի նկար, որը կարտաբերվի հատուկ սարքի միջոցով. - գաղտնի տեքստային տեղեկատվություն: |
3. |
Թափանցիկ պաշտպանիչ թաղանթ |
գլանա-փաթեթ |
450 |
Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Թափանցիկ պաշտպանիչ թաղանթը (Overlay Datacard Clear Topcoat) լամինացվում է քարտի ինչպես դիմերեսին, այնպես էլ դարձերեսին, ինչը պաշտպանում է անձնավորեցման տվյալները և կինեգրամով պաշտպանիչ թաղանթը: Պատրաստվում է պոլիէսթերից: |
4. |
Ներկող գունավոր ժապավեն |
տուփ |
352 |
Նախատեսված է վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար անհրաժեշտ բարձր կետայնության «YMCK-K RIBBON KIT»-ն անհրաժեշտ է Datacard SP75PLUS տպիչով երկկողմանի սարքի միջոցով ID-1 քարտերի երկկողմանի տպագրություն, չափի միավորը՝ տուփ, որը պարունակում է` - մաքրող քարտ՝ 86 մմ x 54 մմ (երկարություն x լայնություն), մաքրումը կատարվում է ժապավենը - մաքրող գլանակ՝ 63.5 մմ x 25.4 մմ (երկարություն x արտաքին տրամագիծ), մաքրումը կատարվում է ժապավենը փոխելուց: |
5. |
Ներկող գունավոր ժապավեն |
տուփ |
170 |
Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման անձնավորեցման համար: Տեխնիկական հատկանիշ` - MONOCROM RIBBON KIT երկկողմանի Չափի միավորը՝ տուփ, որը պարունակում է` - մաքրող քարտ` 86 մմ x 54 մմ (երկարություն x լայնություն). - մաքրող գլանակ` չափսերը՝ 63.5 մմ x 25.4 մմ (երկարություն x արտաքին տրամագիծ): Մեկ տուփը նախատեսված է նվազագույնը 1500 պատկերի համար: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|