ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2007 թվականի N 861-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ ուղղված աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Խորհրդի նախագահին`
1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի աշխատակարգը.
2) 20-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 6 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ) |
Յ. Վարդանյան | - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար |
Հ. Թովմասյան | - ՀՀ արդարադատության նախարար |
Վ. Ավանեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Դ. Սարգսյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ա. Ասատրյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Դ. Դումանյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար |
Դ. Տոնոյան | - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Հովակիմյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հ. Բադալյան | - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտագության ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Օսիկյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ծ. Համբարձումյան | - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ) |
Գ. Եգանյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Կ. Անդրեասյան | - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) |
Է. Վարդանյան |
-ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային |
(հավելվածը խմբ. 23.06.08 N 382-Ա, փոփ. 02.09.09 N 723-Ա, 22.12.09 N 1069-Ա, 21.01.10 N 31-Ա, 11.01.11 N 6-Ա, փոփ., լրաց. 23.01.12 N 33-Ա, փոփ. 23.11.12 N 1146-Ա, 11.07.13 N 552-Ա, 17.12.13 N 1178-Ա, 27.03.14 N 233-Ա)
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ |
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ |
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ |
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ներկայացուցիչ |
ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության ներկայացուցիչ |
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (աշխատանքային խմբի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 22.12.09 N 1069-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|