ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2014 թվականի N 298-Ա
Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Ա. Մկրտչյանին 2014 թվականի ապրիլի 14-16-ը գործուղել Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հռչակագրի վերջնական նախապատրաստման փորձագիտական հանդիպմանը և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների տրանսպորտի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ա. Մկրտչյանի՝ Սոֆիա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի՝ Սոֆիա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մկրտչյանի՝ Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2014, N 334-Ա | 23.04.2014, N 298-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|