ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
30 ապրիլի 2014 թ. |
N 146-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արամի և Փ. Բուզանդի փողոցների՝ Մ. Սարյան փողոցից մինչև Մ. Մաշտոցի պողոտա ընկած հատվածներն անվանակոչել Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անվամբ։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|