ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 386-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 անձանց պահելու համար նախատեսված կապիտալ շինարարությունը 2014 թվականին ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 875,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով), որից 2014 թվականի առաջին կիսամյակում` 475,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 725,000.0 հազ. դրամ։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 386-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.10 աղյուսակում կատարվող լրացումները
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||||||
Ծրագրային դասիչը |
Ակտիվի անվանումը Նկարագրությունը | |||||||||||||
1120 |
ԿՀ01 | |||||||||||||
Քանակական |
Կառուցվող մասնաշենքերի թիվը |
1 |
1 |
1 |
X |
X |
X | |||||||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
X |
X |
X |
475,000.0 |
725,000.0 |
875,000.0 | ||||||||
Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը |
20 |
|||||||||||||
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) |
Կիրառելի չէ |
|||||||||||||
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ) |
Կիրառելի չէ |
|||||||||||||
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը | ||||||||||||||
Փոխարինվող ակտիվների նկարագրությունը | ||||||||||||||
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես` | ||||||||||||||
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա |
Կբարելավվեն 1120 ծրագրի ծառայությունների քանակական և որակական ցուցանիշները։ | |||||||||||||
Ծախսային արդյունավետության բարելավման վրա |
Կիրառելի չէ | |||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 386-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումները
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Քանակը |
Գումարը | |||
Բաժին N 03 |
Խումբ N 05 |
Դաս N 01 |
Կալանավայրեր |
875,000.0 | |||||
01. Քրեակատարողական համակարգի պահպանում |
875,000.0 | ||||||||
ՄԱՍ 11. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
875,000.0 | ||||||||
45216113-1 |
Բանտերի կառուցման աշխատանքներ |
ԲԸՀ |
դրամ |
875,000,000,0 |
1 |
875,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|