ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 385-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով, ապահովել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալի ավելացման երկրորդ փուլը` բաժնետոմսերի անվանական արժեքն ավելացնելով մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը` սույն որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված 4,052,000.0 հազ. դրամի հաշվին.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:
2. Սահմանել, որ ընկերության կանոնադրության փոփոխությունը պետական գրանցման ներկայացնելու հետ կապված և այլ ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով, կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4,052,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
4. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 11 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 385-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Ցուցանիշների փոփոխությունը | |
1. Եկամուտների գծով |
4,052,000.00 |
2. Ծախսերի գծով |
- |
3. Դեֆիցիտ |
(4,052,000.00) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 385-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(4,052,000.00) |
(4,052,000.00) |
(4,052,000.00) | |
այդ թվում` |
||||
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
(4,052,000.00) |
(4,052,000.00) |
(4,052,000.00) | |
այդ թվում` |
||||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
(4,052,000.00) |
(4,052,000.00) |
(4,052,000.00) | |
այդ թվում` |
||||
2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում |
(4,052,000.00) |
(4,052,000.00) |
(4,052,000.00) | |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
(4,052,000.00) |
(4,052,000.00) |
(4,052,000.00) | |
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ |
(4,052,000.00) |
(4,052,000.00) |
(4,052,000.00) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 385-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
առաջին |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
4,052,000.00 |
4,052,000.00 |
4,052,000.00 |
այդ թվում` |
|||
Այլ եկամուտներ |
4,052,000.00 |
4,052,000.00 |
4,052,000.00 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 385-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Եկամտատեսակը |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||
Այլ եկամուտներ, ընդամենը |
4,052,000.00 |
4,052,000.00 |
4,052,000.00 | |
այդ թվում` |
||||
6. |
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ |
4,052,000.00 |
4,052,000.00 |
4,052,000.00 |
6.3. |
Այլ եկամուտներ |
4,052,000.00 |
4,052,000.00 |
4,052,000.00 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 385-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||||
1164 |
ԲՏ01 | |||||||||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
x |
x |
4,052,000.00 |
4,052,000.00 |
4,052,000.00 | ||||||
Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը |
||||||||||||
Ներդրման հիմնավորումը |
||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
||||||||||||
Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում | ||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը ՀՀ 2014 թ. պետական բյուջե Ծրագիրը Միջոցառումը (Բաժինը/Խումբը/Դասը) (հազ. դրամ) ԾՐԱԳԻՐ 1164 ԲՏ01 Սովորական բաժնետոմսերի ձեռքբերում 4,052,000.0 Ծրագրի նկարագրությունը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի կարողությունների զարգացման նպատակով սովորական բաժնետոմսերի ձեռքբերում Կազմակերպության անվանումը, որի բաժնետոմսերը ձեռք են բերվում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ Տվյալ ակտիվի հետ կապված ծրագիրը (ծրագրերը) Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|